Լիցենզավորված երաժշտություն՝ Ձեր հյուրերին առավելագույն հարմարավետություն հաղորդելու համար
Ներդրեք գովազդ Ձեր երաժշտական երգացանկում և վաստակեք գումար:

ԲՈՒԲՈՒԿԱ-ի՝ գեղեցկության սրահների համար ֆոնային երաժշտությունը հաճելի և հանգստացնող մթնոլորտ ստեղծելու, հաճախումների միջին քանակը բարձրացնելու և ծառայությունների ու ակցիաների մասին գովազդային տեղեկատվությունը ճիշտ մատուցելու հիանալի միջոց է: Ֆոնային երաժշտությունը, որը այցելուի մոտ հաճելի տպավորություն կթողնի, կրկին սրահ գալու առիթներից մեկն է լինելու։
Գեղեցկության սրահի համար ֆոնային երաժշտության ընտրությունը դժվար խնդիր է. կոմպոզիցիաները պետք է լինեն աննկատելի, բայց հաճախորդի մոտ թողնեն հաճելի ձայնային տպավորություններ: Մեր դեպքում երգացանկերը ձևավորվում են՝ հաշվի առնելով թիրախային լսարանի պահանջներն ու առանձնահատկությունները, ընտրվում են լավագույն ստեղծագործությունները organic house, indie-electronic, lounge և այլ ժանրերից:
Մեր ծառայությունն առաջարկում է աշխատանքի 3 տարբերակ.
1) Հավելված․ Դրա միջոցով հնարավոր է վերլուծել վիճակագրությունը, հեռարձակել երաժշտություն, աուդիո և տեսահոլովակներ, լուսանկարներ, ինչպես նաև հեռակառավարել նվագարկվող ստեղծագործությունները: Եթե ինտերնետի աշխատանքում խափանում տեղի ունենա, հավելվածը երաժշտություն կհեռարձակի ևս
2) Առցանց. Առցանց հեռարձակման համար անհրաժեշտ է ունենալ կայուն ինտերնետ և դրան հասանելիությամբ սարք:
3) Ներբեռնում ֆլեշ-կրիչի վրա․ Միացնելով ֆլեշ-կրիչի երգացանկը՝ կարող եք վստահ լինել, որ երաժշտությունը կշարունակի նվագել առանց ինտերնետ հասանելիության, սակայն Դուք չեք կարող այն հեռակա վերահսկել:
ԲՈՒԲՈՒԿԱՆ ուղղակիորեն աշխատում է հեղինակների, լեյբլների և հեղինակային իրավունքի սեփականատերերի հետ՝ առանց միջնորդների փոխանցելով վճարները: Համագործակցելով մեզ հետ, Դուք կարող եք վայելել լիցենզավորված ֆոնային երաժշտություն առանց հեղիանակային իրավունքների կոլեկտիվ կառավարման կազմակերպություններին լրացուցիչ վճարների:

Անվճար 7-օրյա ժամկետ
Փորձեք հիմա՝ լրացնելով գրանցման կարճ ձևը: